Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել Իրանից առգրավված հսկայական քանակությամբ զինամթերք

ԱՄՆ-ն հոկտեմբերի 2-ին Ուկրաինայի զինված ուժերին է տրամադրել 7,62 մմ տրամաչափի հրաձգային զենքի շուրջ 1,1 միլիոն փամփուշտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

Ըստ տարածված հաղորդագրության՝ տվյալ զինամթերքը ԱՄՆ կառավարության սեփականությունն է դարձել 2023 թ․ հուլիսին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ռազմածովային ուժերը զինամթերքն առգրավել են 2022 թ․ դեկտեմբերի 9-ին «Մարվան I» նավից։

«Զինամթերքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից տեղափոխվում էր Եմեն՝ հութիներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2216 բանաձևի խախտմամբ», – նշված է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս