Եվրոպացի դիտորդները գրավեցին ստորագույն դիրքորոշում և Երևանին գցեցին ծուղակը․ Զախարովա

Եվրոպական միությունը վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Հայաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` ԵՄ-ն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն ոչ միայն Բալկաններում, այլև Հայաստանում։

«Մեծ խոստումներ տվեցին, բայց ոչինչ չարեցին բացի սադրանքներից, որոնք էլ հանգեցրին իրավիճակի սրման։ Այդ ամենը կարելի էր և պետք էր լուծել իրավական, քաղաքական առումով` հաշվի առնելով իրավիճակի բոլոր պատմական յուրահատկությունները»,– ասաց Զախարովան։

Հարցին, թե ինչպե՞ս է Մոսկվան գնահատում ԵՄ առաքելության գործողությունները, մասնավորապես, ԼՂ–ում ստեղծված իրավիճակի կոնտեքստում, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանեց` եվրոպական դիտորդները ամենաստոր դիրքն են բռնել։

Զախարովայի խոսքով` սկզբում նրանք Հայաստանին խոստումներ տվեցին, հետո Երևանին ներքաշեցին հերթական ծուղակը, դրանից հետո էլ դարձան իրավիճակի լուռ դիտորդներ։

ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհից Հայաստանին հետ էր պահում հենց Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։

Զախարովայի խոսքով` Բրյուսելն առաջին «երգիչներից» էր, թե պետք չէ կատարել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել էին Մոսկվան, Երևանն ու Բաքուն, այլ պետք է գնալ հատուկ ճանապարհով։

«Ցավոք, մենք հիմա տեսնում ենք, թե ուր բերեց այս հատուկ ճանապարհը, և, թե ինչպես են ռուս խաղաղապահները հանդես եկել որպես միջնորդ հրադադարի հասնելու հարցում։ Այդ ամենը տեսել է նաև Եվրամիությունը»,– նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս