«ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ ձևավորել». Եվրահանձնաժողովի խոսնակ

Եվրահանձնաժողովի խոսնակներից Անա Փիսոներոն մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի հետ կապված հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Փիսոներոն նշել է, որ Թուրքիայի հետ փոխադարձ շահի վրա հիմնված հարաբերությունների ստեղծումն ու Միջերկրական ծովի արևելյան հայտվածում կայուն և անվտանգ միջավայրի պահպանումը բխում է ԵՄ-ի շահերից։

«Եմ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ ձևավորել մարդկանց իրավունքների, օրենքի գերակայության, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունությանն ուղղված պարտավորությունների հիման վրա ընդհանուր բարօրության և կայունությանն տեսանկյունից հարաբերություն ստեղծելու նպատակով»։

Խոսնակը հիշեցրել է նաև, որ Եվրահանձնաժողովի ռազմավարական և հեռանկարային առաջընթացի նպատակով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների առաջընթացին վերաբերող զեկույցի պատրաստման աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև, որ դրան զուգահեռ մոտ ապագայում ըդնլայնման փաթեթի շրջանակներում հրապարակվելու է Թուրքիայի մասին տարեկան զեկույցը։

Նշենք, որ հոկտմեբերի 1-ին Էրդողանը Թուրքիայի ազգային ժողովի 28-րդ նստաշրջանի 2-րդ օրենսդրական տարվա բացման կապակցությամբ ելույթում ասել էր․

«Եթե այնպես, ինչպես խոսվում է, ԵՄ-ն որևէ մտադրություն ունի դադարեցնելու ամբողջական անդամակցության գործընթացը, դա իրենց իմանալունն է։ Եթե անհրաժեշտ լինի ժողովրդավարության, արդարության և ազատությունների տեսանկյունից Կոպենհագենի չափանիշները կդարձնենք Անկարայի չափանիշներն ու մեր ճանապարհը նորից կշարունակենք»։

Տեսանյութեր

Լրահոս