
Թուրքիայում միլիոնավոր մարդիկ աշխատում են սովի շեմից ցածր վարձատրությամբ

Թուրքիայում աճող ինֆլացիայի և անկում ապրող դրամական արժույթի ֆոնին Իրաքյան Քուրդիստանում գործող «Rudaw»-ի թղթակիցը փոքրիկ հարցում է անկացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցման մասնակիցներից մեկը՝ Օսման Սևիմ անունով անձը, ով ապրում է Թուրքիայում և աշխատում որպես մատուցող, նշել է, որ իր ամսական վաստակը մեկ աշխատանքի վայրից չի բավականացնում իր գոյությունն ապահովելու համար:
«Նվազագույն աշխատավարձով եմ աշխատում, սական դա ինձ չի հերիքում: Առավոտյան 9-ից մինչև երեկոյան 7-ն աշխատում եմ: 7-ից հետո էլ մեկ այլ աշխատանքի եմ գնում: Ապրելը շատ է դժվարացել և նվազագույն աշխատավարձը չի հերիքում»:
Նա նաև նշել է, որ վարձակալությամբ է բնակվում և տան վարձը վճարելու համար նույնիսկ այդ գումարը չի հերքում:
«Հիմա իմ տանը վարձավճարը 9.000 լիրա է և ես չեմ կարողանում այն վճարել: 2-րդ աշխատանք էլ պետք է կատարեմ»:
Նշենք, որ Թուրքիայում 2023-ի սովի շեմը (4 հոգուց բաղկացած մեկ ընտանիքի կերկրման համար անհրաժեշտ գումարը) սահմանվել է 14.542 լիրա: Իսկ նվազագույն աշխատավարձը՝ 11.400 լիրա, ինչն իքնին 3.000 և ավելիով պակաս է սովի շեմից:
Թուրքական մեդիայում երկրում տիրող իրավիճակը մեծամասամբ նկարագրվում է հետևյալ կերպ. «Թուրքիայում միլիոնավոր աշխատողներ և թոշակառուներ փորձում են իրենց գոյությունն ապահովել՝ գտնվելով սովի և աղքատության շեմից ավելի ցածր»: