««Արևմտյան Ադրբեջան» նախագծին ընդառաջ»․ Հայկ Դեմոյան
Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ից գրավոր հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը», Հայաստանի Հանրապետության տարածքի մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար։
Ավելի վաղ, հանրությանը որպես թավշյա կրկեսը սպասարկող ու մերօրյա ազգային ողբերգությունը կազմակերպած տխրահռչակ ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը առանձին խոշոր դրամաշնորհային ծրագրով լծվել են ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ու ներկայության ուսումնասիրությանը։
Հ․ Մարությանի՝ ադրբեջանական ներկայության պաշտպանությամբ հանդես գալու ձգտումները անցած ամիս ՀՑԹԻ-ում կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել։
Լրագրողներին հորդորում եմ՝
ա․ ԿԳՄՍ-ից պահանջեք վերոնշյալ նամակ-հանձնարարականի տրամադրումն ու հանրայնացումը
բ․ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրինությունից պահանջեք տեղեկատվության տրամադրում՝ Հարություն Մարությանի, Հրանուշ և Լուսինե Խառատյանների մասնակցությամբ ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ուսումնասիրությանը նվիրված դրամաշնորհային ծրագրի հիմքերի ու բուն նպատակների վերաբերյալ»։