Բաց թողնված բոլոր թեմաները մենք հետո կլրացնենք. Արթուր Ղամբարյանն իր ուսանողներին
Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ. Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանի դասախոս Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուսանողներ ձեր կրթության և հավաքներին մասնակցելու` իրար հետ այս պահին մրցակցող իրավունքները հնարավորինս զուգակցելու նպատակով` իմ առարկաների` բաց թողնված բոլոր թեմաները մեր անձնական ժամերին (պաշտոնական դասերից դուրս) մենք պարտադիր կլրացնեք:
Մեր պետականության գոյության համար ծայրահեղ վճռական և պատասխանատու այս պատմաշրջանում դուք պետք է մրցակցող այս երկու իրավունքների միջև կատարեք գիտակցված(խիստ ռացիոնալ, էմոցիաներից դուրս) ընտրություն:
Իսկ հավաքներին մասնակցելու իրավունքի իրականացմանը որևէ կերպ, այդ թվում քողարկված խոչընդոտելը, օրինակ` դռներ փակելը, կամ հակառակը` հավաքներին մասնակցելուն որևէ կերպ հարկադրելը ՀՀ քր.օր.ի 236-րդ հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու և մանրազննին քննություն կատարելու առիթ է»: