Թուրքիայից 123 իրավապաշտպան հանդես է եկել կոչով՝ ի աջակցություն Արցախի

Թուրքիայում բնակվող թվով 123 իրավապաշտպան հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության տեքստում ասվել է․

« – Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ այս հարձակումն իրականություն է դառնում միջազգային հանրության լուռ ուղեկցությամբ և Թուրքիայի ու Իսրայելի բացահայտ աջակցությամբ։- Առկա է բացահայտ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ։

– Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղը լրիվ վերահսկողության տակ վերցնելն ու հայ ժողովրդին իրենց՝ դարեր ի վեր ապրած հողերից քշելն է, իսկ եթե դիմադրեն՝ նրանց գոյությանը վերջ տալն է։

– Բաքուն այժմ ցանկանում է ոչնչացնել հայկական ներկայությունը Ղարաբաղում՝ Արցախում, այնպես, ինչպես ոչ մի քար չթողեց Նախիջանի Ջուլֆայի հայակական գերեզմանոցում։

– Ներքոստորագրյալ թուրքիացիներս տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բավարար զգայունությամբ չի գործում զարգացումների նկատմամբ և անհանգստությամբ ենք հետևում իրավիճակին։ Կրկնում ենք, ցեղասպանությունները կանխելը չի նշանակում սպասել, որ դրանք տեղի ունենան և հետո միջամտել։

– Կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ և միջազգային հանրությանը՝ որդեգրել ակտիվ դիրքորոշում։

– Շրջանում արգելափակման մեջ գտնվող քաղաքացիների անվտանգ վայրեր տեղափոխման համար շտապ մարդասիրական օգնություն պետք է սկսվի։ Հրադադարը պետք է վերածվի տևական հրադադարի։ Պետք է երաշխավորվեն Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու պայմանները, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրի քաղաքացի»։

Տեսանյութեր

Լրահոս