Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Շփման գծում իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես կտեղեկացնի հանրությանը: Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր, քանի որ դրանով դուք կարող եք վնասել Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը:
Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին»: