Բաժիններ՝

Իսրայելի ռազմաօդային ուժերը համալրվել են նոր սերնդի Spark ԱԹՍ-ով

Իսրայելի ռազմաօդային ուժերը ստացել են նոր սերնդի կատարելագործված անօդաչու թռչող սարք, որը կոչվում է «Spark»։ Այս մասին հաղորդում է «The Times of Israel» պարբերականը։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ «Spark» ԱԹՍ-ն «զգալիորեն կբարելավի զորքերի կարողությունները՝ գործելու հարձակողական և արդյունավետ՝ ըստ ստացվող տվյալների»։

«Սա նոր հնարավորություն է ԱԹՍ-ներ օգտագործող ուժերի համար և անցում է Իսրայելի պաշտպանության բանակում նման սարքերի հինգերորդ սերնդի օգտագործման», – նշված է հայտարարությունում։

Անօդաչուն մշակվել է «Rafael» և «Aeronautics» պաշտպանական ձեռնարկությունների կողմից։ Այն նախատեսված է այդ թվում՝ հետախուզական գործողությունների, ցամաքային ուժերին ուղեկցելու, կրակի ուղղորդման համար։ Իսրայելի ռազմական գերատեսչությունն անօդաչուի վերաբերյալ տեխնիկական մանրամասներ չի հաղորդել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930