168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «banali.am» անշարժ գույքի հարթակի ղեկավար Սիրարփի Գրիգորյանը Կառավարության առաջարկած փոփոխության մասին ասաց՝ քանի որ ցանկացած եկամուտ ենթակա է հարկման, այո, վարձով տրվող բնակարանից գոյացած եկամուտը ևս պետք է հարկվի, իհարկե, այս դեպքում կա ռիսկ, որ վարձով բնակարանների գները կարող են թանկանալ, բայց մյուս կողմից, շուկայում առկա են բարձր վարձավճարներ, որոնց դեպքում, այո, պետք է պետբյուջե գումարներ ուղղել։
«Կան մարդիկ, որոնք զբաղված են, ժամանակի խնդիր ունեն, իսկ վաճառողն ունի այն հմտությունները, որ կարողանում է ավելի ճիշտ կողմնորոշվել, ավելի ճիշտ առաջարկներ անել: Եթե նման մասնագետի օգնությանն են ցանկանում դիմել, ապա մենք այդ ծառայությունները ևս մատուցում ենք, և, ի տարբերություն շուկայի մյուս խաղացողների, չնայած որակին՝ օրինակ, վաճառքի դեպքում, մենք գանձում ենք ամենաքիչ միջնորդավճարը: Մեզ մոտ ընդամենը 1 տոկոս է, շուկայում գործում է 2-2.5 տոկոս»,- ասաց Գրիգորյանը: