Գալեյանը կալանավորվեց 2 ամսով. թմրամիջոց իրացնելու մասին խոսք չկա, նպատակը վարկաբեկելն է. Փաստաբան

«Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ 2 ամսով կալանք։ Հիմա Գարիկ Գալեյանը կտեղափոխվի համապատասխան քրեակատարողական հիմնարկ։ Շատ դատավարական մանրամասնությունների մեջ չմտնեմ, պարզապես ասեմ, որ ընթացակարգային կոպիտ խախտումներ կային, որի պարագայում կալանքը ապօրինի է»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի շահերի պաշտպան Հովհաննես Հովհաննիսյանը։

Ըստ փաստաբանի, կալանքի կիրառումը պետք է անթույլատրելի ճանաչվեր, քանի որ Գարիկ Գալեյանն ուներ պատժի և կալանքը կրելուն խոչընդոտող երեք հիվանդություն, դրանք սահմանված էին Կառավարության համապատասխան որոշմամբ։

«Այս դեպքում անձի կալանավորումը անձի նկատմամբ խոշտանգում է»,- շեշտեց փաստաբանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930