«Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ 2 ամսով կալանք։ Հիմա Գարիկ Գալեյանը կտեղափոխվի համապատասխան քրեակատարողական հիմնարկ։ Շատ դատավարական մանրամասնությունների մեջ չմտնեմ, պարզապես ասեմ, որ ընթացակարգային կոպիտ խախտումներ կային, որի պարագայում կալանքը ապօրինի է»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի շահերի պաշտպան Հովհաննես Հովհաննիսյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր դատարանի բակում 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գարիկ Գալեյանի կալանավորմանը, ասաց, որ երեկ երեկոյան այցելել են Գարիկ Գալեյանին, նա խնդրել է փոխանցել, որ իշխանությունների կողմից բռնաճնշումներն իր վրա որևէ ազդեցություն չեն ունեցել։
Նրա խոսքով՝ եթե իշխանությունն ուզում է այս քայլով լռեցնել որդեկորույս ծնողներին, ապա չեն կարողանալու, որովհետև եթե ծնողներից մեկին վտանգ է սպառնում, ապա ավելի մեծ է լինում համախմբումը։