Հայաստանի և Արցախի տարածքում թշնամու զորքն է, իսկ այս իշխանությունն անցել է իր պլան Բ-ին. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր դատարանի բակում 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գարիկ Գալեյանի կալանավորմանը, ասաց, որ երեկ երեկոյան այցելել են Գարիկ Գալեյանին, նա խնդրել է փոխանցել, որ իշխանությունների կողմից բռնաճնշումներն իր վրա որևէ ազդեցություն չեն ունեցել։

«Խնդրել է փոխանցել, որ ինքն ամուր է, և՛ որդեկորույս ծնողներին, և՛ այն մարդկանց, որոնք հետաքրքրված են իրենով, ասել է, որ կոտրվողը չէ։

Սադրիչներին հարցաքննելու համար, ձերբակալել են Գարիկ Գալեյանին, ոստիկանների կեղծ ցուցմունքով գործ է հարուցվել։ Բայց տեսնելով, որ դրանով նրան չեն կարողանում անազատությունից զրկել, կարվեց հերթական՝ երկրորդ գործը։ Այս իշխանությունը փորձում է  այդ երկու գործը միավորել ու Գարիկ Գալեյանին տանել կալանավորման։

Ինչ վերաբերում է  կոնկրետ այս վիճակին, ասեմ, որ սա նույնպես պատահական չէ։ Այն օրերին, երբ ՀՀ տարածքում կուտակված են թշնամական զորքերը, և բոլորս տագնապած և անհանգստացած ենք այս իրավիճակով, իշխանություններն անցել են իրենց պլան Բ-ին»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս