Միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող օտարերկրացին հայտնաբերվել է Երևանում
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել ու բաժին է տեղափոխվել Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի Թագավորության 36-ամյա մի քաղաքացի:
Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Հայաստանում Ինտերպոլի ԱԿ բյուրոն: