«Իմ վրա ոչ մեկ ջուր չի լցրել» ասող Ալեն Սիմոնյանը ոստիկաններին ուղարկեց իր վրա ջուր լցնողի տուն

Այսօր Շենգավիթ համայնքում Երևանի ավագանում նախընտրական քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագիր» հարազատ կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին օգնելու համար նրան էր միացել ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը:

Եվ որքան էլ վերջինս ցույց էր տալիս, որ անհոգ է և ուրախ, և այսքան ուրախ կյանքն իրենց Նիկոլ Փաշինյանն ու հարազատ ՔՊ-ն են տվել, զգացվում էր, որ մթնոլորտը լարված է: Ալեն Սիմոնյանին անհարմար հարցեր էին տալիս, բավական չէ, դեռ մի հատ էլ բակերից մեկով անցնելիս բնակիչներից մեկը ջուր շփեց ԱԺ նախագահի վրա:

Նույն պահին վերջինս կարգադրություններ տվեց իրենց ուղեկցող ոստիկաններին, և նրանք սուրացին դեպի տվյալ քաղաքացու բնակարան:

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու ոստիկաններին ուղարկեց այդ բնակարան, և արդյո՞ք իրեն կարելի է թքել, իսկ քաղաքացուն ջուր լցնել չի կարելի, Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ:

Կարդացեք նաև

«Քաղաքացին դիրքորոշում չի հայտնում, քաղաքացին լկտիություն է անում…Իմ վրա ոչ ոք ջուր չի լցրել է…Ես կարող եմ անել էն, ինչ որ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս, և եթե սխալ եմ անում, դրա համար ներողություն խնդրեմ…Բայց դա չի նշանակում, որ դուք ինձնից հիմա կարող եք հարցազրույց վերցնել»,-անհոդաբաշխ հայտարարություններ արեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930