Մայր Օպերայի շենքի մուտքը սկսում է Ակնայի և Ասկերանի առաջնագծից. Թևան Պողոսյան

«Ազատության հրապարակի, մեր մայր Օպերայի մուտքը ոչ թե այստեղից է սկսվում, այլ Ակնայի և Ասկերանի առաջնագծից: Վստահ եմ՝ բոլորդ գիտակցում եք, որ այս հրապարակի անվտանգությունը նույնպես սկսվում է Ակնայից»,- այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32-րդ տարեդարձի առթիվ ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական գործիչ Թևան Պողոսյանը:

Նա նշեց՝ ցավոք, ոչ միայն ականջալուր չեղանք Մոնթեի պատգամին, այլև թույլ տվեցինք, որ մեզ բաժան-բաժան անեն:

«Արցախն այսօ միայն արցախցու խնդիրը չէ, այլ 10 միլիոն հայության: Սին են ղարաբաղցի-գյումրեցի բաժանումները: Չկա այլևս «ցի», կա հայրենիք: Եվ դրա համար մենք պետք է պայքարենք:

Այնուհետ Թևան Պողոսյանն Արցախի իր հայրենի բարբառով դիմեց արցախցի մեր հայրենակիցներին, ապա սփյուռքահայերին և ռուսախոս ու անգլիախոս մեր հայրենակիցներին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս