Ինչու է ՆԱՏՕ-ն Վրաստանում անցկացնում Agile Spirit 2023 զորավարժությունները

Վրաստանում օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը տասնմեկերորդ անգամ անցկացվում են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2023 զորավարժությունները 22 երկրներից՝ Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Ադրբեջանից, Բելգիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Հորդանանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Իսպանիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից և բուն Վրաստանից շուրջ 3600 «սվինների» մասնակցությամբ։
ԱՄՆ բանակը ներկայացնում է 1200 զինծառայող։

Զորավարժությունները սկսվել են Թբիլիսիի արվարձանում գտնվող Վազիանի ռազմական օդանավակայանում ԱՄՆ 173-րդ բրիգադի դեսանտավորմամբ: Հենց այնտեղ էլ՝ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի տարածքում, մշակվել է հրամանատարական-շտաբային բաղադրիչը։ Բազմազգ զորախումբը մարտական վարժանքներ և հրաձգություններ է իրականացնում արևելյան և արևմտյան Վրաստանում, պաշտպանվում է անհայտ ագրեսորներից, որը ներխուժել է Փոթիի նավահանգստի ջրատարածք և Թուրքիայի տարածք:

Agile Spirit 2023-ի ֆոնին ավելի ակտիվ են գործում ԱՄՆ հետախուզական դրոնները Սև ծովի երկնքում։ Աճում է ամերիկյան ԱԹՍ-ների օգտագործման հավանականությունը՝ Ուկրաինայի ԶՈւ-ի առանց անձնակազմի կամիկաձե նավակների կառավարման ազդանշանների թիրախավորման և վերահեռարձակման համար։

Ռուսական Սու-30ՍՄ կործանիչը օգոստոսի 27-ին տագնապի ազդանշանով օդ է բարձրացել՝ MQ-9A Reaper ԱԹՍ-ն որսալու, որը ծովի վրայով թռչում էր ՌԴ պետական սահմանի ուղղությամբ: Վրաստանի վերաբերմունքը Ռուսաստանի և Հարավային Կովկասում նրա դաշնակիցների նկատմամբ կարելի է թշնամական-հավասարակշռված անվանել։
Ավելի քան 22 տարի է անցել 2001 թվականի սեպտեմբերի 13-ից հետո, երբ վրացական խորհրդարանը միաձայն որոշեց սկսել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության գործընթացը:

2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովը հուսադրեց Թբիլիսիին, սակայն այդ ճանապարհի վերջը չի երևում։

Վրաստանը դեռ ռեսուրսներ է ուղղում Agile Spirit-ին և ԱՄՆ-ի հետ համատեղ Noble Partner զորավարժություններին, սակայն մայիսին հրաժարվել է մասնակցել ԱՄՆ բանակի Defender 23 զորավարժություններին, որոնք անցկացվել էին եվրոպական 10 երկրներում: Արևմուտքում պնդում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը միտումնավոր խաթարում է Վրաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ, սակայն սառեցման գործընթացը երկկողմանի է։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան

ՍպուտնիկԱրմենիա

Տեսանյութեր

Լրահոս