Բաժիններ՝

Տորթ՝ սուրճի կրեմով

Բաղադրիչներ՝

Խմորի համար՝

• կարագ- 225 գ

• լուծվող սուրճ- 2 ճ/գ

• եռացրած ջուր- 1 բաժակ

• ալյուր- 2 բաժակ

• շաքարավազ- 2 բաժակ

• սոդա- 2 թ/գ

• աղ- 1/4 թ/գ

• թան- 1/2 բաժակ

• ձու- 2 հատ

• վանիլին

Կրեմի համար՝

• կրեմ-չիզ- 226 գ

• շաքարի փոշի- 1 բաժակ

• սերուցք- 1 բաժակ

Սուրճի այսինգի համար՝

• կարագ- 3/4 բաժակ

• լուծվող սուրճ- 1 ճ/գ

• կաթ- 1/4 բաժակ

• շաքարի փոշի- 4 բաժակ

• վանիլին

Պատրաստման եղանակը՝

Խմորի համար կարագը հալել, ավելացնել լուծվող սուրճը և եռման ջուրը, խառնել, մինչև լուծվի։ Չոր բաղադրիչները խառնել, ավելացնել կարագի զանգվածին, խառնել։ Թանը և ձուն հարել, ավելացնել խմորին, խառնել։

Թխել խմորը երկու նույն չափի կլոր ձևամանի մեջ 15-20 րոպե, 175°-ում։ Եփած խմորները կիսել 2 շերտի, ընդհանուր ստացվում է 4 շերտ։

Կրեմի համար հարել կրեմի բաղադրիչները միասին։

Սուրճի այսինգի համար կարագը հալել, ավելացնել սուրճը, խառնել մինչև լուծվի, կրակից վերցնել, ավելացնել կաթը, շաքարի փոշին և վանիլինը, խառնել։

Հավաքել տորթը։ Շերտերի վրա քսել կրեմը, դնել իրար վրա, և վերջում տորթը ծածկել սուրճի այսինգով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս