Բաժիններ՝

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը ոսկե մեդալ է նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչը հերթական մեդալն է նվաճել:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել է լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ. բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 1.02.11 արդյունք և դառնալով ոսկե մեդալակիր:

Ընդհանուր առմամբ, Վարսենիկը մրցել է 3 լողատարածությունում՝ նվաճելով մեկ բրոնզե և մեկ ոսկե մեդալ ու սահմանել Հանրապետության 3 նոր ռեկորդ` 50 մ.,100 մ. և 200 մ. բատերֆլայ լողատարածություններում։

Փառատոնն անցկացվում է օգոստոսի 19-31-ը: ՀՖԿՍՊԻ-ի ուսանող–մարզիկները մասնակցում են 7 մարզաձևում՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս