
Անդրանիկ Թևանյանին ԱԺ–ում կփոխարինի Մհեր Մելիքյանը

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանին կփոխարինի նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելիքյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու արձանագրությունը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ու մանդատը վայր էր դրել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։