Տորթ «Էսկիմո»
Բաղադրիչներ`
Խմորի համար`
• 10 ձվի սպիտակուց
• շաքարավազ- 1,5 բաժակ
• կակաո- 3 ճ/գ
• ալյուր- 6 ճ/գ
• վանիլին
Կրեմի համար`
• 10 ձվի դեղնուց
• շաքարավազ- 1,5 բաժակ
• օսլա- 5 ճ/գ
• կաթ- 3 բաժակ
• կարագ- 400 գ
• վանիլին
Ջնարակի համար`
• շաքարավազ- 1 սուրճի բաժակ
• կակաո- 3 ճ/գ
• թթվասեր- 150 գ
Պատրաստման եղանակը`
Սպիտակուցները շաքարավազով հարել, որպեսզի ստացվի պինդ բեզե, ապա ավելացնել ալյուրը, կակաոն և վանիլինը։ Անհրաժեշտ է զգուշությամբ խառնել սիլիկոնե թիակով, որպեսզի խմորը չնստի։
Ջեռոցամանը նախապես կարագով պատել, խմորը լցնել և թխել 160°-ում՝ 25-30 րոպե։
Կրեմի համար ձվի դեղնուցները, շաքարավազը, օսլան և կաթը եփել մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա։ Թողնել լրիվ սառչի։
Կարագը հարել մինչև սպիտակի, ընթացքում ավելացնել վանիլինը, ապա գդալ-գդալ ավելացնել եփած կրեմն ու շարունակել հարել։ 30 րոպե դնել սառնարանում, որպեսզի սառչի։
Կրեմը լցնել բիսկվիթի վրա հաստ շերտով, տարածել և հարթեցնել, դնել սառնարանում 4-6 ժամ կամ ողջ գիշեր։
Ջնարակի համար շաքարավազը, կակաոն և թթվասերը խառնել, եփել 2 եռ, թողնել թեթևակի հովանա, լցնել տորթի վրա, տարածել, թողնել սառչի։