Արցախը տվեցիր, Հայաստանը տալու վրա ես, վեր՞ջը։ Միգուցե հեռանայի՞ր. Հրանտ Բագրատյանը` Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթին, գրել է.

««Մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան»,-ասել է Նիկոլ Փաշինյանը` Համահայկական խաղերի բացման ժամանակ։ Ասել կուզի` Արցախը վերջացած է, տեսեք Հայաստանը կարողանո՞ւմ ենք փրկել։ Ալիբի՞ ես նախապատրաստում գալիք նոր պարտությունների։ Արցախը տվեցիր, Հայաստանը տալու վրա ես, վեր՞ջը։ Միգուցե հեռանայի՞ր»,-գրել է Հրանտ Բագրատյանը:

Ի դեպ, որքան էլ Հանրային հեռուստաընկերությունը, Փաշինյանի թիմակից ՔՊ-ականները, նրանց ֆեյքերը ֆեյսբուքում և այլ ցոցիալական ցանցերում շքեղ լուսանկարներ տարածեն խաղերի բացման արարողությունից` իրենց լայն բացված ժպիիտներով, այնուամենանիվ քաղաքացիները և մասնակիցները նրան ապտակ են հասցրել` նրա ելույթի ժամանակ զանգվածաբար լքելով մարզադաշտը`դատարկ աթոռներ թողնելով նրան որպես հանդիսատես:

Իսկ ահա, Համահայկական խաղերի մասնակից, արցախցի, 44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Մուրադյանը մոտեցել է այն տրիբունային, որտեղ նստած էր Նիկոլ Փաշինյանը և պարզել «Դավաճան» գրությամբ պաստառը:

Ոստիկանները հեռացրել են նրան մարզադաշտից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս