
«Էս երկիրն էլ քաղաքականություն մտնող ու արագ դուրս եկողների սեզոնային շահային զեղումների խոպան չի». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն «գործազուրկի» կամ շահառու վալանտյորի քաղաքական գործիչ մի կոչեք, դրանք լինեն պրոիշխանական, թե հակաիշխանական, միևնույն է քաղաքական գործիչ մի կոչեք, քանի որ շատերը չաշխատող գործիքներ են, ոչ թե գործիչներ: Ինտերնետով հոդված-ստատուս-բրյոշուր կարդացած ամեն ֆիզիկոս-բլոգեր-որսորդ-բժիշկ-ինժեներ-լրագրող-խառատի հռչակեցիք քաղաքագետ հասկացանք, բայց քաղաքականությունը գործազրկության կամ զբաղվածության գործակալություն չի, սեփական մասնագիտության, գործի կամ պաշտոնում ձախողվածների պրիյուտ չի:
Թե չէ տենց մեկը կա, որ իշխանության եկավ ու սկզբից իր «հպարտների» մոտ հպարտանում էր, որ Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ունի ոչ միայն բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարում, իսկ այսօր նույն « նախկին հպարտներին» ուզում է համոզել, որ երեք տարի կառավարելու արդյունքում փնտրում է իր ղեկավարած պետության կադաստրի վկայականն ու խնդրում, որ իր ղեկավարած պետությունը գոնե ունենալու կամքն ու ցանկությունը անսասան մնա «հպարտների» մոտ մինչ ինքը մի հատ կադաստրի վկայական բստրի:
P.S. Էս քաղաքան պրիյուտում էլ տեղ չկա, սաղ տեղերն էլ մի հոգի զբաղեցրելա, էս երկիրն էլ քաղաքականություն մտնող ու արագ դուրս եկողների սեզոնային շահային զեղումների խոպան չի»: