
Թուրքիան դեմ է Սևծովյան հացահատիկի նախաձեռնության այլընտրանքային տարբերակներին

Թուրքիան չի աջակցում գյուղատնտեսական մթերքների արտահանման Սևծովյան հացահատիկի նախաձեռնության այլընտրանքային տարբերակներին և ակտիվ ջանքեր է գործադրում հացահատիկի գործարքը նախկին ձևով վերականգնելու համար, գրում է Sabah-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։
«Թուրքիան ելնում է նրանից, որ նախկին ձևաչափով հացահատիկի գործարքին վերադարձը կնպաստի դրա հիմնական առաքելության իրականացմանը և կկանխի լարվածությունը Սև ծովում»,- գրում է Sabah-ը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Անկարան շարունակում է դիվանագիտական շփումները ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ որպես Ստամբուլի համաձայնագրերի կողմերի՝ հույս ունենալով վերականգնել գոյություն ունեցող հացահատիկի միջանցքը։ Թուրքական կողմը աջակցում է Ստամբուլում Համատեղ կոորդինացիոն կենտրոնի գործունեությանը՝ սպասելով ռուսաստանյան պատվիրակության վերադարձին։ Ռուսաստանի ներկայացուցիչները լքել են կենտրոնը այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին։