«Լուրերը»՝ իբր ՀՀԿ-ն դիտարկում է Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու, կեղծ են. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հետեւաբար .բոլոր «լուրերը»,թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երեւանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու կեղծ են ։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թեւանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։

ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.

Կապիտուլյանտի հեռացում։

Արցախի հարցի հայանպաստ լուծում՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Հայաստանի ազգային պետականության պահպանում»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031