ՌԴ պատգամավորներն անցում կկատարեն «Մոսկվիչ», «Լադա», «Աուրուս», իսկ ավելի ուշ՝ «Վոլգա» մեքենաներին
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Պետդումայի խմբակցությունների ղեկավարները պայմանավորվել են, որ պատգամավորները կօգտագործեն «Մոսկվիչ», «Լադա», «Աուրուս», իսկ ավելի ուշ՝ «Վոլգա» մեքենաներ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուս պաշտոնյաները պետք է օգտագործեն հայրենական մեքենաներ։
«Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել ենք պատգամավորների կողմից հայրենական հավաքման մեքենաների օգտագործման հարցը… Պայմանավորվել ենք, որ պատգամավորները կօգտագործեն «Մոսկվիչ», «Լադա», «Աուրուս» մեքենաները։ Շուտով կսկսվի «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը, ծրագրում ենք այն ևս պահանջել»,- ասել է Վոլոդինը։
Օգոստոսի 3-ին արտադրական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել պաշտոնյաների համար արտասահմանյան մեքենաների պետական գնումները և ասել, որ երկրի բոլոր պետական աշխատողները պետք է օգտվեն հայրենական մեքենաներից։