Disney Plus-ը չեղարկել է «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը

Ամերիկյան Disney Plus հոսքային ծառայությունը չեղարկել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը: Այս մասին գրում է թուրքական yenisafak.com կայքը՝ մանրամասնելով, որ սերիալի ստեղծման վրա ծախսվել է 8 մլն դոլար:

Աղբյուրի պնդմամբ՝ սերիալի ցուցադրությունը չեղարկվել է ԱՄՆ հայկական լոբբիի ճնշման արդյունքում՝ թեև ավելի վաղ հաղորդվել էր, որ այն հարթակում կցուցադրվի 2023 թվականի հոկտեմբերի 29-ից։

Այժմ հայտարարվել է, որ 6 դրվագից բաղկացած սերիալը նոյեմբերի 3-ին կցուցադրվի որպես գեղարվեստական ֆիլմ և միայն Թուրքիայի կինոթատրոններում։

Նշվում է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սոցցանցերի իր էջերում գրառումներ է կատարել և պահանջել չեղարկել «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031