Բասկետբոլի կանանց ընտրանին 6-րդն է ԵԱ-ի C դիվիզիոնում
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը պարտությամբ եզրափակեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում մրցելույթները:
Այս մասին գրում է ֆեդերացիան: Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Առաջնության 5-րդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 60-65 հաշվով զիջեց Ալբանիայի հավաքականին և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 16 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում: