Բաժիններ՝

Գյումրիում ընթացքի մեջ են Համահայկական ամառային 8-րդ խաղերի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքները

Գյումրիում շարունակվում են Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզում նախատեսվում է կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։

«Շիրակ» մարզադաշտում նստատեղերի ավելացման համար Գյումրի է բերվել 5 հազարից ավելի աթոռ։ Նշենք, ոչ մինչ այս այդ մարզադաշտում կար 4200 նստատեղ։ Այս աշխատանքներին զուգահեռ նորոգվել է մարզադաշտի հարակից փողոցը՝ իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր, որոնք իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

Քաղաքային մարզադաշտի արևմտյան կողմին կողմին հարակից տարածքի (հատված կմ 0+000- կմ 0+199) հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 66 մլն 417 հազար դրամ գումար, որից կապալառու կազմակերպությանը՝ 65 մլն 633 հազար դրամ կհատկացվի։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Փակման արարողությունը տեղի կունենա Երևանում։

«Միասնություն սպորտով» կարգախոսով անցկացվելիք Համահայկական ամառային 8-րդ խաղերին 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս