«Այ անգրագետ, ի՞նչ կապ ունի Ռուսաստանը». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլը ոչ միայն բռնաբարում է պատմությունը, այլ նաև նենգաբար Թուրքիայի վրայից ցեղասպանության իրականացման մեղքը դնում է Ռուսաստանի վրա։
Կապիտուլյանտն ասում է, որ 1915-ին Ռուսաստանը լքեց տարածաշրջանը ու դրա հետեւանքով Հայոց ցեղասպանություն տեղի ունեցավ։
Փաստորեն, ըստ Նիկոլի, ցեղասպանության մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ՝ Ռուսաստանը։
Այ անգրագետ, ի՞նչ կապ ունի Ռուսաստանը։
Հայոց ցեղասպանությունն երիտթուրքերը ծրագրել ու հաստատել են դեռեւս 1911-ին ՝Սալոնիկի համաժողովում։
Ռուսաստանը վերջին 100 տարում երկու անգամ փաստացի թույլ չի տվել Հայաստանը թուրքական վիլայեթ դառնա։
1920-ի դեկտեմբերի 2-ի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 10.000 քառ. կմ տարածքից էլ քիչ տարածք։
Հայաստանը զրկվում էր փաստացի բանակ ունենալուց։
Ու միայն Ռուսաստանի օժանդակությամբ Հայաստանի խորհրդայնացումը հնարավորություն տվեց մեզ ունենալ ոչ թե 9.7 հազար, այլ՝ 29,8 հազար քառ. կմ տարածքով Հայկական հանրապետություն։
Այր 29.8 հազարը, որը դարձել է Նիկոլի երազանքը, 9.7 հազարից 29.8 հազար է դարձել բացառապես Ռուսաստանի օժանդակության արդյունքում։
Իսկ երկրորդ անգամ արդեն Ռուսաստանը թույլ չտվեց Հայաստանի կործանումը՝ 2020-ի նոյեմբերին։
Նիկոլն ինքն էր ասում՝ ՌԴ-ին խնդրել է դրոշները տեղադրեն Մեղրիից Տեղ գյուղ, հակառակ դեպքում թշնամին կմտներ ու կգրավեր Սյունիքը։
Երեւի լավ է անում Նիկոլը։
Չէ՞ որ ՌԴ նախագահն էր ասում՝ он – не предатель։
Դե վայելեք «հավատարիմ դաշնակից» ու թուրքի կամակատար Փաշինյանի մեղադրանքները։
Փաշինյանն արդեն բացահայտ ստանձնել է թուրքական «5-րդ շարասյան» ղեկավարի դերը։
Նիկոլը փաստացի վեր է ածվել Հայատանում «պանթուրքիստական հոսանքի» առաջնորդ։
Հ.Գ. 1 դար առաջ՝ Ռուսաստանի տարածաշրջանը լքելուց հետո ինչպե՞ս օգնեց Արևմուտքը հայերիս թուրքերի դեմ պայքարում։
Փաստացի ոչնչով, բացի հայտարարություն ընդունելուց։
Արեւմուտքի անգործության արդյունքում 1920-ին նոյեմբերին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը/Գյումրին/:
Հիշեք՝ Արևմուտքի նավերը չեն բարձրանում Հայկական լեռները։
Հայաստանը կանգնել է բնաջնջման վտանգի առաջ, երբ հեռացել է Ռուսաստանից։
Հետևաբար` պետք է ոչ թե հեռանալ Ռուսաստանից, այլ՝ սերտացնել հայ-ռուսական դաշինքը»: