
Ալժիրի հարավում ավելի քան 30 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

Ալժիրի հարավային Թամանրասեթի նահանգում առնվազն 34 մարդ է զոհվել, ևս 12-ը՝ վիրավորվել ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունհց:
Նշվում է, որ ըստ Ալժիրի փրկարար ծառայության՝ արտաճանապարհային ավտոմոբիլն ու ավտոբուսը բախվել են տեղական ժամանակով ժամը 04:15-ին (Երևանի ժամանակով ժամը 07:15-ին) նահանգի մայրաքաղաք Թամանրասեթ քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած ավտոմայրուղու վրա:
Օպերատիվ կերպով պատահարի վայր են ժամանել փրկարարները։ Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները հետաքննվում են: