Հերթական պարգեւավճարները՝ խորհրդարանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, իսկ սովն արդեն մարդկային կյանքեր է խլում, մինչդեռ ՀՀ իշխանությունները մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, ստեղծված իրավիճակը մեղմելու ուղիներ փնտրելու փոխարեն զբաղված են սեփական բարեկեցությամբ եւ իշխանության ամրապնդմամբ։

Տեղեկացանք, որ երեկ խորհրդարանական արձակուրդների առիթով ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողներին դրույքի 80 տոկոսի չափով պարգեւավճարներ է տրամադրել։ Իսկ օրենսդիրները պաշտոնական արձակուրդից առաջ արդեն ակտիվ շրջագայությունների մեջ են, որի անունը դրել են գործուղումներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31