Բաժիններ՝

Թրամփը նախագահի պաշտոնից հեռանալուց հետո միլիոնավոր դոլար է աշխատել հանրային ելույթների շնորհիվ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից հեռանալուց հետո վաստակել է ավելի քան 12 միլիոն դոլար հանրային ելույթներով հանդես գալու համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով երկրի նախկին ղեկավարի եկամուտների թարմացված տվյալները։

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Թրամփը մասնակցել է 15 հանրային միջոցառումների։ Յուրաքանչյուր ելույթի համար նա վաստակել է 150 հազար դոլարից մինչև 2,5 միլիոն դոլար, Թրամփի կինը՝ Մելանյան, 2021 թվականից ի վեր ավելի քան 1 միլիոն դոլար է վաստակել հանրային միջոցառումներին մասնակցելու համար։

Բացի այդ, ամերիկացի նախկին առաջնորդը տարբեր ակտիվներից ավելի քան 13 մլն դոլար է վաստակել։ Թրամփի ակտիվների ընդհանուր արժեքը, որը ներառում է առողջարանային անշարժ գույք և գոլֆի խաղադաշտեր, գնահատվում է առնվազն 1,5 միլիարդ դոլար։ Ըստ պարբերականի՝ Աբերդինի գոլֆի հանգստավայրը Թրամփին ավելի քան 7 միլիոն դոլար եկամուտ է բերել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս