Ձեր ջանքերն ու անձնական նվիվածությունը Հայաստանին իսկապես նշանակալի են. Արմեն Սարգսյանը՝ Մակրոնին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Հարգելի Էմանուել,
Ընդունե՛ք իմ ջերմագին շնորհավորանքները Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ։ Ուրախ եմ ականատեսը լինելու Ձեր նախագահությամբ Ֆրանսիայի առաջընթացին՝ հակառակ համաշխարհային և ներքին մարտահրավերների։
Դուք ցուցաբերել եք բացառիկ տոկունություն և վճռականություն, իսկ երկրի առաջընթացի Ձեր տեսլականն ու հանձնառությունն իսկական ոգեշնչման աղբյուր են շատերի համար։
Անկեղծ շնորհակալությունս եմ հայտնում իմ երկրին ցուցաբերվող Ձեր անսասան աջակցության ու բարեկամության համար։ Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված Ձեր ջանքերը, ինչպես նաև անձնական նվիվածությունը Հայաստանին իսկապես նշանակալի են։
Մաղթում եմ Ձեզ ու ֆրանսիացի ժողովրդին ուրախությամբ և ազգային հպարտությամբ լի տոնական օր»: