Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել, Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ Արցախը Ադրբեջան է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում մարդիկ պատային վիճակում են:

Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել, Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ Արցախը Ադրբեջան է, իսկ միջնորդ երկրներին Արցախը հետաքրքարում է առաջին հերթին որպես ազդեցության պայքարի թատերաբեմ:

Ադրբեջանի` Արցախում իրականացվող քաղաքականությունը ևս մեկ ապացույցն է այն պարզ ճշմարտության, որ Արցախի լուծումը բացառապես պետք է դիտարկել ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում:

Իշխանության, դրանց արբանյակների այն հայտարարությունները, ովքեր ուղղակի ու անուղղակի հայտարարություններով Արցախն Ադրբեջանի կազմ են հրում` դրանց տեղը նուբարաշենի աղբավայրում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31