Իլոն Մասկը արհեստական ինտելեկտի ոլորտի նոր ընկերություն է ստեղծել. x.AI-ը կմրցակցի Open AI-ի հետ
Ամերիկացի ճարտարագետ, միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է x.AI ընկերության ստեղծման մասին, որը կզբաղվի արհեստական ինտելեկտի խնդիրներով։ Մասկն իր Twitter-ի էջում հայտնել է, որ x.AI-ն նպատակ ունի «ճանաչել իրականությունը»։
Ընկերությունը գրանցվել է Նևադայում դեռ ապրիլին, սակայն պաշտոնապես աշխատանքը մեկնարկել է հիմա։
x.AI-ը կդառնա արհեստական ինտելեկտի շուկայում երրորդը։ Մինչ այս Open AI ընկերությունը ստեղծել է առաջին ChatGPT չաթբոտը, իսկ Google-ը մարտին թողարկել է Bard-ը:
x.AI-ի պաշտոնական կայքում գրված է, որ ընկերության նպատակն է «հասկանալ տիեզերքի իրական էությունը»: x.AI-ը կգործի Մասկի «կայսրության» մյուս ընկերություններից՝ Tesla-ից, SpaceX-ից, Twitter-ից, Neuralink-ից և Boring Co-ից առանձին։ Կայքում նաև ներկայացված է x.AI-ի թիմը՝ բաղկացած համակարգչային մշակումների ոլորտի 12 մասնագետներից։
Թիմը ղեկավարում է անձամբ Իլոն Մասկը, որը նախկինում մասնակցել է առաջին ChatGPT չաթբոտի ստեղծմանը, սակայն 2018 թվականին լքել է Open AI-ի տնօրենների խորհուրդը։
Մասկն ավելի վաղ արհեստական ինտելեկտն անվանում էր գոյութենաբանական սպառնալիք՝ նշելով, որ այս ոլորտում արագ զարգացող հետազոտությունները վտանգավոր են