Քաղաքացի Սամվել Վարդանյան․ «Ռուստամ Բաքոյանը տգեղ բառերով սկսեց հայհոյել, անընդհատ ուզում էր առաջ գալ՝ ըստ երեւույթին խփելու, քաշքշելու ինձ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ուշագրավ միջադեպ է եղել Երեւանի Աբովյան փողոցում: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը հայհոյել է քաղաքացի Սամվել Վարդանյանին եւ փորձել է հարվածել նրան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքացի Սամվել Վարդանյանը փողոցում տեսել է Ռուստամ Բաքոյանին եւ բղավել՝ դավաճա՛ն։

«Ապրիլ ամսին երեկոյան է եղել միջադեպը Աբովյան փողոցում՝ բոլորիս հայտնի Շրջանայինի հատվածում։ Պատգամավոր Բաքոյանն ինչ-որ մեկի հետ կանգնած զրուցում էր, ես տեսա, կանգնեցի ու նրան ասացի՝ դավաճա՛ն:

Անկուսակցական եմ, որեւէ խմբակցության չեմ հարում, ուղղակի իմ գնահատականը իրենց գործունեությանը տվեցի: Բաքոյանի համար անակնկալ էր իմ ասածը, ու հետո տգեղ բառերով սկսեց հայհոյել, ինքը անընդհատ ուզում էր առաջ գալ՝ ըստ երեւույթին խփելու, քաշքշելու ինձ, սակայն իր հետի անձը կանխում էր, որ առաջ գար: Ինքը որ այդպես ագրեսիվ ուզում էր առաջ գալ դեպի ինձ, հարցրեցի՝ առաջ ես գալիս, որ թքե՞ս, ձեզ մոտ լավ է ստացվում, քանի որ Ալեն Սիմոնյանի թքելու դեպքը նոր էր եղել: Այդտեղից ավելի ագրեսիվացավ, հայհոյեց: Ինձ մոտեցան կանայք եւ խորհուրդ տվեցին, թե՝ տղա ջա՛ն, շառ է, վերջացրո՛ւ, ու միջադեպն այդպես ավարտվեց»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս