Ձերբակալվել և բաժին են տարել Այգավան գյուղի 18-ամյա և 17-ամյա 2 բնակչի
Հուլիսի 1-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Էրեբունու և Արաբկիրի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Էրեբունու բաժին են տարել Արարատի մարզի Այգավան գյուղի 18-ամյա և 17-ամյա 2 բնակչի:
Պարզվել է, որ ապրիլի կեսերին հիշյալ երիտասարդները գողացել էին Երևանի Մուրացանի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հայելիները:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: