Բաժիններ՝

Վարդենիսի զինվորական հոսպիտալի տարածքում կառուցվել և օծվել է Սուրբ Աստվածածին մատուռը

Վարդենիսի զինվորական հոսպիտալի տարածքում՝ ձեռամբ Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի և աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի ու ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի, օծվեց նորակառույց Սուրբ Աստվածածին մատուռը:

Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից, Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքից բերված ևՎարդենիսի զինվորական հոսպիտալի տարածքում կանգնեցված Խաչքարի տեղում, զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկ, փոխգնդապետ Հայկ Հարությունյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ:

Սրբազան հոր ձեռամբ նախ օծվել է մատուռի Սուրբ Սեղանը, ապա` գմբեթի խաչը:

Օծման կարգի ավարտին հնչել է օրհնության, գնահատանքի և շնորհավորական խոսքեր, որի ընթացքում փոխգնդապետ Հայկ Հարությունյանին շնորհվել է ՀՀ ԶՈՒ ուժերի հոգևոր առաջնորդի «Օրհնության գիր»-ը:

Օծման արարողությանը մասնակցել են ևՀ Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, բարձրաստիճան սպաներ, բուժաշխատողներ եևտարբեր համայնքներից ժամանած հյուրեր:

Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանն իր գնահատանքի խոսքն է բերել մատուռը կառուցողներին` նշելով, որ նորակառույց այս աղոթատունը վերհառնումի, Աստծո զորակցությամբ ոտքի կանգնելու, հույսի, հոգևոր ամրության և հայրենակերտումի խորհուրդն ունի: Գեղարքունյաց թեմի անունից Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը Սուրբ Աստվածածին մատուռին է նվիրաբերել Մայր Տաճարի պատկերով մանրանկարված Խաչ:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս