Թուրքիան շինանյութերի արտադրությամբ աշխարհի երկրների խոշորագույն հնգյակում է

Թուրքիայի շինանյութերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ասոցացիայի գործադիր խորհրդի նախագահ Թայֆուն Քյուչուքօղլուն նշել է, որ այդ ոլորտը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քյուչուքօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ ոլորտում Թուրքիան ներառվել է աշխարհի երկրների խոշորագույն հնգյակում:

Զուգահեռաբար նշել է, որ շինանյութերի արտադրությունը հանդիսանում է այն ոլորտներից մեկը, որն ապահովում է երկրում ամենաբարձր ավելացված արժեքի հարկի վճարումը:

Ասոցացիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Թուքիան ապագայում կանցնի կայուն և կանխատեսելի տնտեսության մոդելի, որում առաջնահերթությունը կտրվի ներդրումներին և զբաղվածությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31