
Տավարի մսով և բրնձով ուտեստ

Բաղադրիչներ
Բրինձ- 500 գ
Տավարի միս- 900 գ, կտրատած
2 հատ գազար, քերած
Սոխ կես գլուխ, շերտատած
Կանաչ լոբի-450 գ, կիսել
Սխտոր- 4 պճեղ, ճզմած
Ձեթ
Սոյայի սոուս- 3 ճ/գ
Եղեգնաշաքար – 2 ճ/գ
Իմբիր- 1 թ/գ
Սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Միսը ձեթով տապակել, ավելացնել համեմունքները, տապակել։ Ավելացնել եղեգնաշաքարը, 2 ճ/գ սոյայի սոուսը, ձեթը։
Շարունակել տապակել, դատարկել թավայի մեջից։ Թավայի մեջ լցնել սոխը, գազարը և լոբին և ձեթով տապակել։ Ավելացնել 1 ճ.գ. սոյայի սոուսը, տապակել ևս 2 րոպե, ավելացնել ճզմած սխտորը, ապա` տապակած միսը, խառնել։ Մատուցել սպիտակ բրնձով։