Ընդդիմությանը պետք է քննադատել, դա անխոս, բայց ոչ էլի ՔՊ-ականը՝ էն էլ «նախկին». Գառնիկ Դավթյանը՝ Տաթևիկ Հայրապետյանին

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ԱԺ «իմ քայլը» իշխող խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը այսօր տելեգրամային իր ալիքում անդրադառնալով ԱԺ-ում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև սուր բախումներին, տելեգրամային իր ալիքում գրել էր.

«Ամեն անգամ, երբ Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակը ծայրահեղ բարդանում է, երբ մեր էքզիստենցիալ խնդիրները սրվում են, ՀՀ ԱԺ-ն անցնում է «սկանդալային կրկես» արտահերթ թողարկման ռեժիմի: Նպատակը՝ զբաղեցնել մարդկանց, որևէ կերպ թույլ չտալ իրավիճակի մասին համարժեք՝ լուծումներին միտված քննարկում, հանրային տեղեկատվական տիրույթը լցնել անհեթեթություններով ու այսպես թաքնվել փոխադարձ վիրավորանքների հետևում:

Շատ ցավալի է, ես կասեի ողբերգական, որ մեր պատմության այս ճակատարգական փուլում մենք ունենք նման հակապետական իշխանություն ու նրանց հետ պասերով աշխատող ընդդիմություն:

Որքան գնում, համոզվում ես, որ նրանց շոու ծրագրերի սցենարը համատեղ ջանքերով են մշակվում:

Կարդացեք նաև

Այս մարդիկ չգիտեն ինչ է պետությունը, արժանապատվությունը, տարրական հարգանքը պետական ինստիտուտների ու սեփական քաղաքացիների հանդեպ ու նրանք կոչված են ներկայացնել այս պետությունը…»:

Տաթևիկ Հայրապտյանը, որը տևական ժամանակ փորձում է «մաքրվել» իր կողմից արված ՔՊ-նիկոլական պաթոսով ու կեղծիքով լի երբեմնի հայտարարություններից և ՔՊ-ական խարանից, չգիտես ինչու, ինքնաքննադատության փոխարեն թիրախավորում է ընդդիմությանը:

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը տելեգրամային իր ալիքում անդրադարձել է Տ. Հայրապետյանի այդ գրառմանը՝ առանց նրա անունը նշելու:

«Ամենաաբսուրդը այն է, որ նիկոլի արտաքին քաղաքականության՝ Արցախի վաճառքին, մաս կազմած նախկին ՔՊ-ական պատգամավորը հիմա խորհրդարանական ընդդիմության ու ՔՊ-ի միջև հավասարության նշան դնելու հրապարակումներ է անում:
Մի հատ հիշի էլի նախկին շեֆիդ հետ ոնց էիր պատերազմ հրահրում ու տհաս քիթդ ցցած արդարացնում իրան:

Հ.Գ. Ընդդիմությանը պետք է քննադատել. դա անխոս, բայց ոչ էլի ՔՊ-ականը՝ էն էլ «նախկին»»,-գրել է Գառնիկ Դավթյանը:

Հիշեցնենք Տ. Հայրապետյանի խոսքերից մեկը, երբ նույն ընդդիմությունը, փորձագետները ահազանգեր էին հնչեցնում Նիկոլ-ՔՊ-աղետի մասին.

«Մենք պետք է հասկանանք, որ բոլորս մի նավում ենք, եթե այն խորտակվի, կխորտակվենք բոլորս, իսկ Փաշինյանը կարողանում է թիավարել այդ նավը»,-հայտարարում էր նույն Տաթևիկ Հայրապետյանը՝ 2021 թվականի ապրիլի 13-ին:

Տեսանյութեր

Լրահոս