Վերջերս դաշտ են նետվում բացարձակապես կեղծ, բայց վստահ հայտարարություններ, որոնք ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում այլև կործանարար են Հայաստանի ու Արցախի համար. Նվարդ Մելքոնյան
Նվարդ Մելքոնյանը գրում է. «Եվրոպան գայթակղիչ է։ Հայաստանյան միջին աշխատավարձով ապրող մարդուն Եվրոպան գրավում է, ու հաստատ Լուվրը, Կոլիզեյը կամ Շամբրունը առաջին բանը չի որ արտագաղթողի մտքով անցնում է։ Դեմոկրատիա, մարդու իրավունքներ խոսքի ազատություն, ու սենց թիթիզ բաները սիրուն են հնչում, բայց իրապես նման բարձր արժեքներ կրող ու հասկացող մեկն ամենայն հավանականությամբ կմնա ու կփորձի հայրենիքում այդ արժեքների կերտմանն ու տարածմանը նպաստել։ Կան բացառություններ, օրինակ կրթության ու առողջապահության հարցերում, բայց մեծ շրջանակով պատկերն էս է։ Եկեք ազնիվ լինենք. Եվրոպան գրավում է կյանքի լավ որակով, հանապազօրյա հացի խնդիր ունեցող մարդու համար միևնույնն է` իրեն ժողովրդավարական երկրում կթաղեն ամբողջատիրական, թե կղերական։ Էս խնդիրը արդիական է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում իսկ արևմտյան քաղտեխնոլոգները գերազանց գիտեն՝ որն է մեր աքիլեսյան գարշապարը։
Վերջերս դաշտ են նետվում բացարձակապես կեղծ, բայց վստահ հայտարարություններ, որոնք ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում այլև կործանարար են Հայաստանի ու Արցախի համար:1․Եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքնեք, ԵՄ երկրների մուտքի արտոնագրի կարիք չի լինի։ ( Շատ երկրների քաղաքացիներ ազատ մուտք ունեն ԵՄ իրենց առկա կոնֆլիկտներով, մեր հարևան Վրաստանը մեզ օրինակ):
2․Եթե տարածքային կոնֆլիկտներ չունենանք, կարող ենք ԵՄ անդամ դառնալ (հենց ԵՄ-ում բազմաթիվ տարածքային սառած կոնֆլիկտներ կան, դա չի խանգարում ԵՄ-ին ԵՄ մնալ)
3․Մոռացեք Արցախի մասին։ Հակառակ տեպքում զբոսաշրջային հոսքը կպակասի, որովհետև ՀՀ-ն կհամարվի կոնֆլիկտային։ (տուրիզմն, ինչ խոսք, կարևոր է, որպես ոլորտի ներկայացուցիչ առավելևս ինձ համար, բայց երբ մենք գոյության կռիվ ենք տալիս, կարևոր է հասկանալ առաջնահերթությունները)
4․ Հայատանը պիտի դեմ լինի Իրանին ու ՌԴ-ին, որ սիրելի դառնա Արևմուտքի համար։ Իսկ ավելի կոնկրետ պիտի մեզ ներկայացնենք որպես 2 հրեշ պետությունների զոհ, որնոնք մեզ թշնամի են։ (պատահաբար մոռանում են նշել մեր գլխավոր թշնամիներ Թուրքիային ու Ադրբեջանին, ու եթե ՌԴ-ն մեր երազած բարեկամը չի բայց անծաղիկ անապատում կաղամբին էլ են վարդ ասում, իսկ Իրանը պարզապես մեր այսօրվա փրկօղակն է):
Ինչու եմ սրան անդրադառնում ։ Որովհետև սրանից մոտավորապես նույն հոտն է գալիս, ինչ «մեզ թալանել են» թատրոնից: ՀՀ պետակնության կործանման 2-րդ արարն է»: