Ունիվերսալ բանջարեղեն՝ գեղեցկությունն ու առողջությունը պահպանելու համար
Սննդաբան Ելենա Բոգատովան ասել է, որ վարունգն օգնում է վերահսկել քաշը և գեղեցկացնում է մաշկը և մազերը։ Նա Lente.ru-ին մանրամասներ է պատմել այս բանջարեղենի օգտակարության մասին և այն անվանել ունիվերսալ։
Բոգատովայի խոսքով՝ վարունգը 96 տոկոսով ջուր է պարունակում, ինչն էլ օգնում է պայքարել ջրազրկման դեմ։ Բացի այդ, վարունգը հարուստ է K և C վիտամիններով, կալիումով և բետա-կարոտինով։ Դրանք կանխում են բջիջների վնասումը, նպաստում են մաշկի երիտասարդությանն ու գեղեցկությանը, ինչպես նաև աջակցում են իմունիտետին, ընդգծել է սննդաբանը։
Ցածր կալորիականությունը վարունգը դարձնում է իդեալական բանջարեղեն ախորժակը վերահսկելու և առողջ նյութափոխանակությունը պահպանելու համար, ավելացրել է Բոգատովան։
Նա նաև հիշեցրել է, որ բանջարեղենը հարուստ է բջջանյութով, որն օգտակար է մարսողության համար։
«Վարունգի դիմակները մաշկը սնուցում են ու խոնավեցնում, դարձնում այն ավելի առաձգական և գեղեցիկ»,- shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է մասնագետը։