ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Հակարի կամրջի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. «Փաստինֆո»

Հայաստանի ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի կատարած այցի ընթացքում հայկական կողմն իր դժգոհությունն է հայտնել Հակարի կամրջի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Հայաստանի արտաքին գերատեսչությունից։

«Երեկ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը նշյալ միջադեպի կապակցությամբ: Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- հայտնեցին գերատեսչությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930