Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է մեր երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը․ Հայտարարություն
Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երկու ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ:
Այս որոշումն իր քաղաքական էությամբ լիարժեքորեն համապատասխանում է ՀՀ օրվա իշխանության կողմից որդեգրած գործելաոճին՝ երկրում ստեղծել վախի մթնոլորտ, լռեցնել և մեկուսացնել հանրային կարծիք ձևավորող ընդդիմախոսներին:
Այդ նպատակներին հասնելու համար ՀՀ իշխանությունը, ցավոք, օգտագործում է դատաիրավական համակարգը, այն դարձնելով գործիք՝ սեփական նեղ քաղաքական շահերը սպասարկելու համար:
Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է մեր երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը և կոչ է անում Արմեն Աշոտյանի կալանավորման հարցով միջազգային բոլոր համապատասպան ատյաններին պատշաճ վերաբերմունք ցուցաբերել և լրջորեն զբաղվել իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած վարչախմբի գործողություններին և բացահայտ գնահատականներ հնչեցնել ԵԽ անդամ պետության ներսում կատարված քաղաքական գործչի կալանավորմանը:
Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին: