
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը՝ այժմ Մոսկվայում դեսպան

Հունիսի 16-ին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի արգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
Նախկինում նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Մուջահիթ Քյուչյուքյըլմազին՝ Ալժիրում:
Իսկ Ֆրանսիյում Թուրքիայի դեսպան Յունոս Դեմիրը՝ Սլովակիայում:
Դեսպանների նշանակումներ են եղել նաև Լեհաստանում, Մարոկկոյում, Ուկրաինայում և Իսպանյայում:
Հիշեցնենք, որ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում էր նշանակվել մայիսի 28-ին տեղի ունեցած ընտրություններում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Նա նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարի պաշտոնը: