«Քայլ այլ քայլ հայտնի անձնավորությունը և իրեն սպասարկող անդեմ զանգվածը կատարում են Թուրքիայի պահանջները». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռևս երկու տարի առաջ պարզ էր, մասնավորապես ես էլ էի ասել, որ Թուրքիան Հայաստանից ունի պահանջներ.
– հրաժարվել Արցախից,
-տրամադրել Սյունիքի միջանցքը, առանց հայկական,
վերահսկողության,
-փոխել Սահմանադրությունը,
-փոխել զինանշանը և հանել Արարատի նկարը,
-հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից,
-ապամոնտաժել Ցեղասպանության հուշահամալիրը,
-վերախմբագրել դպրոցական դասագրքերը,
-դպրոցներում մտցնել թուրքերենի պարտադիր ուսուցումը:
Այսինքն այն, ինչն ասում էր Ջոն Բոլթոնը՝ հրաժարվել կաղապարներից:

Քայլ այլ քայլ հայտնի անձնավորությունը և ԱԺ-ում, կառավարությունում իրեն սպասարկող անդեմ զանգվածը դա կատարում են:

Պատահական չէր հայտնի անձնավորության երեկվա խոհա-փիլիսոփայական ակնարկը զինանշանի մասին, իսկ մինչ այդ Արարատի-Արագածի մասին:

Հաջորդ խոհա-փիլիսոփայական ելույթը լինելու է Ցեղասպանության մասին, այն կոնտեքստում, որ մենք, ողջերս, դարձել են 1915-ին զոհվածների գերին և այդ դագաղային գերությունից պետք է ազատվել:

Տեսնենք …»։

Տեսանյութեր

Լրահոս