Բաժիններ՝

Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքականությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքականությանը։ Այդ մասին  նա գրառում է արել իր Facebook-ում:

Ինչպես գրել է Սաակաշվիլին, Աջարիայի գերագույն խորհրդի նիստում արված վերջին հայտարարություններն իր համար դարձան «վերջին կաթիլը»։

«Դավաճանների շքերթը, որը ես երեկ տեսա Աջարիայի գերագույն խորհրդում, վերջին կաթիլն էր։ Վրաստանի դավաճանությունն ու ռուսացման փորձն արդեն թափանցել են բոլոր մակարդակներ։ Չնայած առողջական վիճակիս, ես մտադիր եմ շատ ակտիվորեն ներգրավվել վրացական քաղաքականության մեջ՝ Ուկրաինայում իմ գործունեությանը զուգահեռ… Այսօրվանից մտադիր եմ մասնակցել բոլոր այն «դատերին», որոնց ֆիզիկապես կարող եմ։ Նաև, ինչպես միշտ, միավորման կոչ եմ անում Եվրոպայի բոլոր ազգային, հակառուսական ուժերին, այդ թվում, առաջին հերթին, իմ հիմնադրած «Ազգային շարժում» կուսակցությանը», – ասվում է Սաակաշվիլիի հայտարարության մեջ։

Ինչպես նշում է Грузия Online պարբերականը, հունիսի 15-ին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Տոռնիկե Ռիժվաձեն զեկույց է ներկայացրել Գերագույն խորհրդին, որից հետո պատասխանելով հարցերին՝ 2008 թվականի պատերազմն անվանել է «երկչոտաբար տանուլ տված պատերազմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս