Ապստամբելու բնական իրավունք ունենք. ամեն ռեսուրս ունենք, բացի ազգային իշխանությունից. Ասպրամ Կրպեյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի դիտարկմամբ, այս պահին չունենք մեկ գաղափարի շուրջ համախմբված ազգային դաշտ, իսկ այդ գաղափարը հայկական պետականության գոյությունն է:

«Մեզնից յուրաքանչյուրն այս գործում անելիք ունի, դա հեշտ չի, քանի որ տևական ժամանակ է՝ ապրում ենք ծայրահեղ բևեռացված հասարակությունում: Ավելին, իրավիճակի լրջության անընկալումը նաև ազգային դաշտում է: Հետևաբար, յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափաբաժնին համապատասխան պիտի փորձենք այդ համախմբումն ապահովել, և հասարակությանը շատ հստակ պատրաստել այն ճակատամարտին, որը պիտի ապահովի հայկական պետականության հարատևումը և հավերժական գոյությունը»,- «Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկմանը նշել է Կրպեյանը:

Այսինքն, հանրության տարբեր շերտերին մատչելի, ընկալելի ձևակերպումներով քաղաքական, հանրային գործիչները պիտի բացատրեն իրավիճակը, դրա հետ կապված շաղկապները:

«Իրենք պիտի հասկանան, օրինակ, որ Տեղ գյուղին սպառնացող վտանգը անմիջական վտանգ է Կասկադում բնակվողի և նրա ընտանիքի անդամների համար»,- նշել է պատգամավորը:

Կարդացեք նաև

Ըստ նրա, երբ ադրբեջանական գործողություններից հետո իրենք Տեղ գյուղում էին, մի պահանջ էր հնչում բնակիչներից՝ տվեք մեզ զենք, որպեսզի կարողանանք պաշտպանվել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս